Сообщения

Изображение
ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ Է ԲԱԽՎՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԻԿԸ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ  ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ԻՄ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՄԱՍ 2    7․ Սեռական կյանքի խանգարումները։ Լուծումը՝   Ե րկար մտածում էի, ներառել այս խնդիրը խնդիրների ցուցակում թե ոչ, ու հասկացա, որ որպես համար առաջին խնդիր էր նույնիսկ պետք ներկայացնել այն, քանի որ իսկապես անկախ նրանից ինչպիսին է եղել սեռական կյանքը մինչ երեխայի ծնունդը, երեխայի ծնունդից հետո պատկերը էապես փոխվում է։ Ու անկախ նրանից, որ թեման բավականին <<նուրբ>> է, ամեն դեպքում կփորձեմ ներկայացնել ամենաակտուալ ու ամենահաճախ հանդիպող խնդիրները։ Եվ այսպես, առաջինը թերևս ցանկության կտրուկ նվազումն է՝ նամանավանդ կրծքով կերակրող մայրերի մոտ։ Այստեղ իհարկե հորմոնների դերը մեծ է, էստրոգեն հորմոնի անբավարարությունը այս շրջանում, ինչպես նաև մայրական բնազդը՝ չհղիանալ քանի դեռ մեր առաջին բալիկը մեր կարիքն ունի, իրենց գործն անում են։ Այստեղ նաև կարելի է նշել հոգեբանական կողմը․ մեզ դուր չի գալիս մեր մարմինը ու թվում է, որ ամուսինը նույնպես այդպես է մտածում։ Ու
Изображение
           ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ ․․․․        Ես երբևէ այսքան հպարտ չեմ բարձրաձայնել բոլոր այն կոչումները կամ ձեռքբերումները, որոնք ունեցել եմ իմ կարիերայի ժամանակ, որքան մայր կոչումը և նրանից բխող երկու հրաշամանուկների գոյությունը իմ կյանքում` որպես մեծագույն ձեռքբերումներ: Համոզված եմ բոլոր մայրերն են կիսում իմ կարծիքը, կամ գրեթե բոլոր..        Երբեք չէի պատկերացնի, որ լինելով ծայրահեղ կարիերիստ, ես երբևէ կհրաժարվեմ իմ պահանջված ու բարձր վարձատրվող աշխատանքից ու  կկլանվեմ մայրիկ լինելու չափազանց պատասխանատու գործի մեջ: Բայց երևի պետք է խոստովանեմ, որ բնությունը ամենազոր է մեր մարդկային արարածների հետ համեմատ:   Շատ մայրիկներ կարծում են, որ երեխայի ծնվելուց հետո իրենց կյանքը ավարտվում է և արդեն պետք է ողջ ուժդ ու էներգիադ ներդնես քո բալիկներին անհոգ, ուրախ, ապահով, կուշտ ու բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Միանշանակ համաձայն եմ, բայց միայն այն դեպքում երբ այս ամենը իսկապես քո ուժերի ներածին չափով կատարելով ոչ մի դատարկ տեղ հոգումդ չի մնում։ Սա երջանիկ մայրի
Изображение
Ի՞ՆՉ   ԽՆԴԻՐՆԵՐԻ  Է  ԲԱԽՎՈՒՄ  ԵՐԻՏԱՍԱՐԴ  ՄԱՅՐԻԿԸ     ԵՐԵԽԱՅԻ    ԾՆՎԵԼՈՒՑ  ՀԵՏՈ     ԵՎ    ԴՐԱՆՑ  ԼՈՒԾՄԱՆ    ԻՄ    ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՄԱՍ 1       Բոլոր աղջիկներն են երազում ամուսնանալ, ունենալ գեղեցիկ և երջանիկ ընտանիք, որտեղ կլինեն շատ վառվռուն աչքերով, փամփլիկ թաթիկներով ու թուշիկներով այս ու այն կողմ վազվզող համով ու չարաճճի երեխաներ։ Բայց արդյո՞ք բոլորս գիտակցել կամ գոնե պատկերացրել ենք բոլոր այն դժվարությունները, որոնց հետ բախվելու ենք առաջին բալիկի լույս աշխարհ գալուն պես։ Հետաքրքիր է, բայց մեր ծնողներն անգամ մեզ հետ չեն խոսում այդ դժվարությունների մասին։ Մինչ առաջին երեխայիս լույս աշխարհ գալը մայրս միայն ասում էր, որ երեխա ունենալը մեծ պատասխանատվություն է, նույնիսկ սիրած  արտահայտություն ունի մայրս․ "Եթե երեխա ունենալ, պահելը հեշտ լիներ, հիմա սար ու ձոր երեխա կլիներ" :) Միայն մի բան կարող եմ ասել, որ իսկապես չափազանց մեծ պատասխանատվություն, ուժ ու լավատեսություն է հարկավոր մայրիկ լինելու հետ կապված խնդիրները հաղթահարելու համար և պատվով կրելու մայրիկ լինելո
Изображение
 ՆՈՐԱԾՆԻ ՊՈՐՏԻԿԻ ԽՆԱՄՔԸ         Երբ լույս աշխարհ է գալիս քո առաջնեկը, յուրաքանչյուր օգտակար ինֆորմացիա օդ ու ջրի նման կարևոր է դառնում  մայրիկների ու հատկապես անփորձ մայրիկների համար։ Հաճելի է երբ արդեն իսկ ծննդատանը տրամադրում են բրոշուրների կամ հուշաթերթիկների տեսքով տեղեկատվություն երեխաների առաջնային խնամքի մասին։ Ահա այդպիսի մի հուշաթերթիկ էլ ես ունեմ նորածինների պորտիկի խնամքի հետ կապված, որի բովանդակությունը ուզում եմ ձեզ նորկայացնել։           Եվ այսպես ինչպես խնամել նորածնի պորտիկը՝ Երեխայի պորտիկը պահել մաքուր, բաց և չոր վիճակում։ Բաց չի նշանակում, որ հագուստ չհագցնել փոքրիկին, պարզապես պետք է հետևել որ, հագուստը լինի այնպիսին որ այդ հատվածում չսեղմի, չհարի։ Երեխայի հագցնել միայն մաքուր հագուստ։ Տակդիրը պետք է հագցնել պորտիկի մակարդակից ցածր։  Ձեռքերով պորտիկի հետ շփվելուց առաջ լվացվել օճառով և ջրով։ Մեզի կամ այլ նյութերի հետ պորտիկի շփման դեպքում մաշկի այդ հատվածը լվանալ մանկական օճառով կամ մանկական հեղուկ օճառով։ Օճառը պետք է լինի միայն ձեր փոքրիկին
Изображение
ԻՆՉՆ ԻՆՁ ՕԳՆԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԼԻԿԻՍ ԿԵՐԱԿՐԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿՐԾՔՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԻՑ ՀԵՏՈ         Երբ պատրաստում էի " Ինչ վերցնել ծննդատուն գնալիս" նյութը` մայրիկի համար անհրաժեշտ իրերի ցանկում հատկապես առանձնացրել ու գլխատառերով եմ գրել Կաթի կթիչը, որպես ինձ համար ամենակարևոր ու պարտադիր պարագա ծննդատուն տանելու համար:        Կաթի կթիչի դերը իսկապես կարևոր է կրծքով կերակրող մոր համար։ Այն անհրաժեշտ է լինում, երբ օրինակ կրծքերը լցվում են չափից շատ, քան բալիկը կարող է ուտել, այս դեպքում մի փոքր կթելուց հետո ցավային սինդրոմներ չլինելու համար, կամ հակառակը՝ եթե կրծքերը լավ չեն լցվում, ապա այս դեպքում ամեն կերակրելուց հետո պետք է կթիչով ևս կթել, որպեսզի օրգանիզմին հասցնել ազդակներ, որ վերջինս ավելի շատ կաթ արտադրի, կամ եթե երեխաները վաղաժամ են ծնվում և սկզբում այնքան թույլ են լինում, որ Կրծքի կաթը անհրաժեշտ է լինում շշով կերակրել, կամ եթե անհրաժեշտ է լինում տանից դուրս գալլ և բալիկին տանը խնամողի հետ սոված չթողնելու համար արդեն կերակրել նախապես կթած կաթով։ Մի խոսքով՝ բազմաթիվ է
Изображение
Ի՞ՆՉ ՎԵՐՑՆԵԼ ԾՆՆԴԱՏՈՒՆ ԳՆԱԼԻՍ Ամբողջական ցուցակ    Երբ առաջին անգամ պատրաստում էի  ծննդատան իմ պայուսակը, ինձ մոտ իսկական խուճապ էր։ Ինչեր էին ինձ անհրաժեշտ լինելու, ես իսկապես պատկերացում չունեի։ Դե բնականաբար ես ինձ շրջապատող մայրիկներից հնարավորինս փորձում էի հարցուփորձ անել, որպեսզի ոչինչ չմոռանամ այդ ինձ համար կյանքիս ամենակարևոր օրվան ամենայն պատրաստվածությամբ ներկայանալու համար։ Ինտերնետային տիրույթում էլ պայուսակի պարունակությանը վերաբերող նյութ չմնաց որ չկարդայի, բայց միևնույն է վախ կար, որ հաստատ մի բան մոռանալու եմ։ Չէ որ առաջին անգամ էի նման <<առիթի>> պատրաստվում, ու գերազանցիկիս բնավորությանը համաձայն ուզում էի, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, որ և՛ ինձ և՛ բալիկիս անհրաժեշտ բոլոր պարագաները իրենց լավագույն տարբերակներով ունենայի ինձ հետ։ Ցավոք, առաջին անգամ իրերս հավաքելիս, չեմ պահպանել ցուցակը, որը հաճույքով պլյուս մինուս էի անում, բայց ուղիղ  ութ ամիս առաջ, երբ երկրորդ բալիկս էր լույս աշխարհ գալիս, ցուցակը պահպանեցի՝ հաստատ իմանալով, որ ես էլ կարող ե
Изображение
Ողջույն բոլորին ու հատկապես ներկա և ապագա մայրիկներին: Ինչպես արդեն ներկայացա՝ ես Լիլիթն եմ, ներկա մայրիկ, ով ունի երկու սպասված, աննկարագրելի աշխույժ ու միաժամանակ չարաճճի երկու տղա: Ծանոթանանք` Արսեն` 2 տարեկան  և Նարեկ` 7 ամսական        Ինչպես տեսնում եք՝ այժմ ես այն մայրկների շարքում եմ, ովքեր միառժամանակ պետք է մոռանան կարիերայի մասԻն և նախկին մասնագիտական հմտություննների փոխարեն պարտավոր են տիրապետել մայրիկ լինելու նուրբ, հաճելի և միևնույն ժամանակ բարդ ու պատասխանատու գործի մանրամասներին : Ինչպես բոլոր նորաթուխ մայրիկների, այնպես էլ ինձ մոտ կային բազում հարցեր կապված երեխաներրի խնամքի, կերակրման, զարգացման, դաստիարակման, ինչպես նաև մայրիկի բազմազբաղ օրը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ, ու շատ մայրիկների նման ես նույնպես հետևում եմ մայրիկների համար նախատեսված բազում սոցիալական խմբերի հրապարանումներին, օր ու արև չեմ տալիս մեր սիրելի մանկաբույժին իմ բազում հարցերով, ինտերնետային հարթակում ակտիվ հետևում երեխաներին և մայրիկներին վերաբերող նորություններին, ակտիվ շփվում